News Image

2024-05-04

22:26:58

Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. ՊՆ փոխնախարար

Տավուշում որևէ դիրք չի հանձնվել, ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե առաջին հենասյունը տեղադրելուց հետո որևէ դիրք հանձնվե՞լ է։

Ի պատասխան հարցին էլ՝ խոսակցություններ կան, որ ադրբեջանցիները Տավուշի հատվածում առաջացել և ինչ-որ կետում արդեն դրոշ են տեղադրել՝ ասել է․«Հետևեք պաշտոնական լրահոսին և նման ստահոդ լուրեր տարածողներին էլ հորդորեք հետևել միայն պաշտոնական լրահոսին»։

Դիտարկմանը՝ այսիքն որևէ փոփոխություն չի՞ եղել, դիրքերի հանձնում չի՞ եղել՝ Սարգսյանն արձագանքել է, որ կառավարությունը շատ թափանցիկ է գործում և որևէ դիրք չի հանձնվել։

Share