News Image

2024-05-04

17:53:22

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 1915թ․-ի զոհերի հիշատակին։

«Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա էի 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի հիշատակին նվիրված մի շատ հուզիչ արարողության։ Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ»,-թվիթերում գրել է նա:

Share