News Image

2024-05-04

07:34:24

Նորվեգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Նորվեգիան ողջունել է սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնը։

«Նորվեգիան ողջունում է քաջալերող լուրերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ առաջընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք հետագայում տեսնել ավելի շատ առաջընթաց այս կարևոր աշխատանքում, որը շահավետ կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար»,- գրել է Պետերսոնը։

Share