News Image

2024-05-03

16:32:51

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի,  հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։

Իսկ թե երբ, Փաշինյանն ասել է, որ այս պահին չի կարող ասել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։

Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։

Share