News Image

2024-05-03

07:48:16

ՀՀ-ն Ադրբեջանի հետ առաջին անգամ կունենա պետական սահման. Տարոն Չախոյան

Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Սահմանազատումից հետո ողջամիտ ժամանակահատվածում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։

Սահմանազատման արդյունքում Հայաստանի որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։

Արդյունքում առաջին անգամ Հայաստանը ստանում է սահմանազատված սահման Ադրբեջանի հետ։ Ինչպես նաև ձևավորվում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով կազմակերպելու համար։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

news-pic
Share