News Image

2024-05-01

21:03:51

Հայաստանը պետք է պատասխան տա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և մերժում է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին տեղեկատվության արտահոսքից հետո։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյան ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան չի զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Երևանին իսկապես պարտադրվել են ռուսական բազան և սահմանապահներին արևմտյան մասնագետներով փոխարինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրիտիկական ենթակառուցվածքների վերակողմնորոշման ծրագրեր»,- նշել է նա։

Ըստ Զախարովայի, Արևմուտքը փորձում է կոնֆլիկտ հրահրել:

Share