Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Իրակլի Չիկովանիի և Թուրքիայի ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի հանդիպմանը քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը, հաղորդում է sputnik-georgia.ru-ն։
Գործակալությունը հիշեցնում է, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. երկրների միջև պաշտպանական համագործակցությունը սկսվել է 2012թ.:
Ինչպես նշել են կողմերը, եռակողմ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ այս տարի Վրաստանում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում։
Չիկովանին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության նախապայմաններից մեկն է։
Հրատապ
- «Հայաստանին առնչվող պատմական ընտրություն ենք կատարել». Մակրոն
- Երկիր Մեդիայի աշխատողներին թրաֆիքինգի են ենթարկել, գործը կգնա դատարան․ մանրամասներ
- Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա
- Ինչպե՞ս դուրս գանք վարչապետի դեմ․ Լևոն Քոչարյանի գաղտնի զրույցից հատված
- Կանխվել է Կիևի ռեժիմի՝ ահաբեկչությունը Ռուսաստանում․ ՌԴ ՊՆ