News Image

2024-04-29

22:25:27

Գшզպրոմը հեղшշրջում է կազմակերպում, Ժիլետն իշխшնություն է ցանկանում

Ռուսական ցարի կարգադրությամբ՝  Ռուսական աշխարհում նոր ժիլետ է կարվում, սա ՀՀ-ում կարված օրենքների շարունակությունն է, ո՞ւմ հագով է, ինչ-որ մեկը հիմա կհիշեր թարս հագած ու հետ գնացած ժիլետի տեսարանը, երկրի հակառակ կողմով Ժիլետը ուղղած հետ գալու կարգադրություն է ստացել Կարեն Կարապետյանը։

Ռուսաստանը Կարեն Կարապետյանին կգործուղի վերցնել այն, ինչը ՀՀ հասարակությունը ստիպեց տալ Նիկոլ Փաշինյանին, սեփական պետության մեջ՝  սեփական ընտրության ծաղրանքը դեպի Ռուսաստանը հետվերադարձի արժեքը ավելի բարձր նժարի վրա է դրել, ինչքան ուզենք այդքան կխփենք (սահմանին) հայկական ասացվածքը նոր ուժ է ստացել, պետության ներսում բարիկադի երկու կողմում էլ Հայաստանն է, ինչքան ուզենք կխփենք…

Հայաստանի այժմյան իշխանությունը անօրինական է Ռուսաստանի լեքսիկոնով, ասել է թե ռուսական ցարին փոխարինել են ՀՀ քաղաքացիները։ Կամա թե ակամա ՀՀ քաղաքացին վճարում է Ռուսաստանին՝  Հայաստանում իր փոխարեն թագավոր ընտրելու արտոնության գինը, Գազպրոմ ընկերությունը, որ ՀՀ-ում Ռուսաստանի աջ ձեռքն է դարձել, շուտով կխառնի հասարակությանը Կարեն Կարապետյանին իշխանության բերելու հրամայականով, այստեղ Սերժ Սարգսյանը կնայեր Ռոբերտ Քոչարյանին ու կասեր, իյա, իրո՞ք։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share