News Image

2024-05-14

02:16:18

Ամեն ինչ կարվի Տավուշի բնակիչների լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին

Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Փաշինյանն ու Բլինքենն այսօրվա հեռախոսազրույցում ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:

«Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը», - նշել է կառավարությունը հաղորդագրության մեջ:

Share