News Image

2024-05-19

07:18:07

Պուտինին Հայաստանում չենք կալшնավորի. Բալայան

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակո՞ւմ է արդյոք, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը ժամանի Հայաստան, նրան կկալանավորեն։ Այդ հարցին ի պատասխան՝  ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը The Moscow Times-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա։

«Ի՞նչը ստիպեց Հայաստանին ապասառեցնել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Հենց այն պատճառով, որ Ռուսաստանի երաշխիքները մեր ինքնիշխան սահմանների վերաբերյալ չեն գործել, մենք Միջազգային քրեական դատարանը համարում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելիչ երաշխիքներից մեկը։ Եվ որ պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Հայաստանի տարածքում օկուպանտ ադրբեջանական ուժերի կողմից, կուսումնասիրվեն, և մեղավորները կպատժվեն դատարանի որոշմամբ»,- նշել է դեսպանը։

Share