News Image

2024-05-19

06:41:17

Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման

Դատարանը մի քանի ցմահ ազատազրկման է դատապարտել Ահլամ ալ Բաշիրին, ով մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերին Ստամբուլի կենտրոնի Իսթիքլալ փողոցում ահաբեկչություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական IHA գործակալությունը։

Ամբողջ դատավարության ընթացքում Ալ-Բաշիրը ոչ մի բառ չի արտասանել` ի պաշտպանություն իրեն, և միայն խնդրել է թույլ տալ խոսել քրոջ հետ։

Կնոջ մեղադրանքները ներառում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, վտանգավոր նյութեր պահելը և այլն: Արդյունքում՝ կինը դատապարտվել է յոթ ցմահ ազատազրկման՝ 1794 տարի։

Share