News Image

2024-05-03

20:32:46

Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ՝ Խաչիկ համայնքում է

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։ Այդ մասին հայտնում են  դիտորդական առաքելության X-ի գրառմամբ:

«Ուրախ ենք ողջունել Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալ տիկին Ջոջոյին՝ առաքելության կենտրոնակայանում: Առաքելության ղեկավարը պատվիրակությանը տեղեկացրել է մանդատի և գործունեության մասին: Հյուրերը միացել են նաև Խաչիկում իրականացվող պարեկությանը: Շնորհակալություն այցելության համար»։

Share