News Image

2024-05-04

02:43:36

Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաև վարչական ղեկավարներ և բնակիչներ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր բնակավայրերից։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share