News Image

2024-04-27

10:07:04

Սահմանը պետք է սկսել գծել Տավուշից․ Ալեն Սիմոնյան

Ելման կետը, որտեղից սահմանը պետք է գծվի, ճիշտ է՝ Տավուշից սկսելը: Այնտեղ վիճելի մասերը քիչ են:
Այս պրոցեսի շնորհիվ կունենանք սահմանի ուրվագիծ․ այս մասին ասել է Ալեն Սիմոնյանը։

Նա չի բացառել, որ Ադրբեջանը կհարձակվի: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Տիխանովսկայային՝ ելույթում Հայաստանի մասին դրական խոսքերի համար. «Մի միջոցառման ենք մասնակցել։ Դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար։ Այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ և այնտեղ ներկա գործընկերների արձագանքներն ու արձանագրումները Հայաստանի վերաբերյալ։ Պահ եղավ, երբ Ադրբեջանի գործընկերը բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի պատասխանելու. իրենք իրար հերթ չտալով՝ պատասխանեցին»։

Նա նշել է, թե ոչ մի քաղաքական թեմա չի քննարկել. «Ոչ մի բան չենք խոսել մենք։ Ինչ-որ բաներ էին գրել, ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեմ։ Էլ չեմ ասում, որ ինքը իրավասու չէ, որ ինչ-որ բաներ քննարկենք։ Ինքը այնտեղ հրավիրված հյուր էր»։

Share