Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադը», Կոմիտասի պողոտայում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջին տպավորությամբ՝ կրակը միայն դրսի հատվածից է, ներսում կրակ չկա:
Ըստ նրա, եթե ներսի հատվածից կրակ լիներ, կտուժեր նաև իրենց ընտանիքին պատկանող և «Երևան սիթի»-ի հարևանությամբ գտնվող ռեստորանը, այնինչ ռեստորանին որևէ բան չի եղել, սակայն վերջնական պատասխանների համար փորձաքննություն է անհրաժեշտ:
«Կրակը դրսից է ոնց որ, մյուս հարցերի պատասխանները էքսպերտիզան կտա»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։