Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ստույգ չեմ հիշում երբ, բայց Ռուսաստանը հայտարարել էր ռուս-թուրքա-ադրբեջանական համատեղ դիտարկմամբ ու իրականացմամբ Արցախից էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներին «հումանիտար օգնություն» ցուցաբերելու մասին․․․
Պարզվում է՝ այդ օգնությունը «եկել» է կամ «գալիս է»․․․Միամիտ չլինեք, թե նրանք մեղքերի քավություն են անում․․․ Նրանք ուղղակի փորձում են «ստանալ» ցուցակներն այն մարդկանց, ում փորձելու են կրկին օգտագործել Հայաստանի դեմ՝ մինչ ընտրություններ ու ընտրություններից հետո։ Պետք է արգլել այդ «օգնությունն» ընդհանրապես։
Առավել ևս թույլ չտալ, որ Արցախում իշխանությունը զավթածները երևանյան գրասենյակից նման «օգնություն» տրամադրեն արցախցիներին։ Իսկ լավագույն բան կլինի, որ արցախցիները տոտալ հրաժարվեն այդ ամենից։ Թող տասնամյակներ արունակ Արացխի գանձագողերն ու բյուջեագողերը Պուտինի օգնությունն էլ գրպանեն․․․ Իրենք, իրենց տերը, իրենց տիրոջ օգնությունը․․․
Խոսնակ Լրատվական