FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով։
Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։
«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում՝ Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։
FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսնակ Լրատվական