News Image

Ովքեր անդադար խոսում են «միջանցքից», իրենք են ուզում հանձնել, եթե գան իշխանության, առաջինը դա կանեն. Թորոսյան

Նրանք, ովքեր անդադար խոսում են այսպես ասած «միջանցքի» տալու մասին, հենց այդ խոսացողներն են ամենաշատը ուզում հանձնել «միջանցքը», պարզապես իրենց տերերին:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Եվ վստահ եմ, որ եթե նրանք գան իշխանության, առաջինը հենց դա են անելու և իրենց խոսույթով նպաստում են էդ պրոցեսներ, իսկ մենք ասել ենք մեր սկզբունքը և ոչ մի վայրկյան դրանցից հետ չենք կանում: Եթե հետ կանգնած լինեինք, հիմա արդեն թուրքեր չէ, չգիտեմ ով ասես, էդտեղ կարող էր կանգնած լիներ»,- ասաց Թորոսյանը:

Ասում են՝ իրականում համաձայնվել եք, Էրդողանը ասաց, որ դուք դարձել եք ճկուն այդ հարցում և հիմա փորձում եք այնպիսի լուծումներով հանձնել որ մարդիկ գլխի չընկնեն՝ հեռուստամեկնաբանի դիտարկմանն ի պատասխան, Թորոսյանն ասաց.

«Այստեղ կարևոր չէ, ինչի մասին է խոսքը, կարևոր է որ իրենք իրենց նույն ձայնապնակը պտտեցնեն անկախ նրանից, որ արդեն ոչ մեկը ձայնապնակը ոչ լսում, ոչ էլ հավատում է դրան: Մեր սկզբունքները ֆիքսված են և բազմիցս ասվել է դա»,- ասաց Թորոսյանը:

 

Խոսնակ Լրատվական

Share