Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիը։
«Իրանը և Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, օգտագործում են բոլոր հնարավորությունները երկկողմ հարցերի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ խորհրդակցությունների համար։ Վաղը երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպման շրջանակներում։ Երկկողմ հարցերի հետ մեկտեղ օրակարգում կլինեն տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Իրանի միջուկային հարցը», - նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Խոսնակ Լրատվական