News Image

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Մտահոգում է թերևս այնքանով, որ Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարցը, թե արդյոք իշխանությունը վախեր ունի՞ այդ նոր ձևավորվող քաղաքական թիմից, 2018-ից մինչև այսօր բավականաչափ մեծ թվով քաղաքական նոր ուժեր են ի հայտ եկել ու ձևավորվել, ու տեսել ենք, թե իրենք ինչի են ընդունակ և իրենց պոտենցիալը ինչքանի է հերիքում»,- նշել է Չախոյանը։

Նա ընդգծել է, որ 2026-ի ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, դրա ընթացքում էլ բոլորը կհամոզվեն, թե ինչ աջակցություն ունի գործող իշխանությունը և ինչ աջակցություն ունեն նոր ձևավորվող ուժերը։

Հիշեցնենք՝ 2 ամսով կալանավորված միլիարդատեր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է նոր քաղաքական ուժի ձևավորման մասին:

 

Խոսնակ Լրատվական

Share