Հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 1։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են։
Կան ձերբակալվածներ։
Նշենք, որ տարածքի բնակիչները նաև կրակոցների նմանվող ձայներ են լսել։
Խոսնակ Լրատվական