Երգչուհի Շպրոտը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Իշխանությունը և Հայ ժողովուրդը սկսել են հաշվել Եկեղեցու գումարները, Հոգևորականներին մեղադրում են փողով ծառայություն մատուցելու համար։ Հայհոյում են Հոգևորականին։ Գիտեմ հին ժամանակներում ժողովուրդն է կերակրել Հոգևորականին։ Երբեք ինձ թույլ չեմ տա հաշվել Եկեղեցու գումարները, երբեք։ Ինչ ամոթա…. Էսքան ատելություն, մոմի գումարի համար։ Փողի համար? Այսինքն դուք աշխատում եք և աշխատավարձ ստանում , որ ձեր բալեքին պահեք, Հոգևորականը պիտի Ձեր համար ձրի աշխատի։ Հոգևորականին տրված գումարը հազար տեղ է բաշխվում։ Նրանք ժամերով կանգնում են և աղոթում են ձեր բալեքի Հարսանիքին, կնունքին։ Այ քձիբներ խի չեք կամենում հը? Հարսանիքին մենակ 10. 000$ ծաղիկների փողնա, հետո տանում թափում եք։ Հոգևորականի ու Սարկավագի փողերն եք հաշվում։
Դուք Սուրբ եք, Հոգևորականը գող? Թե պիտի սոված մեռնի, որ ուրախանաք? Ատամները չսարքի, քռչոտ շորեր հագնի, տուն չունենա, բալեքը սովեն, որ Սիրտներդ հովանա? Որտեղա գրված , որ հոգևորականը պիտի հաց չուտի, որտեղ? Եկեղեցուն Ժողովուրդնա պահում, հոգ տանում։ Էտա Ձեր պահած Քահանան, էտա Ձեր պահած Հոգևորականը։ Դե չգնաք մկրտվելու, չպսակվեք ու ձեր վարչապետի պես առանց Աստծո օրհնության գռաժդանսկի ֆռֆռացեք։ Ինչ եք ուզում լավ? Քարկոծել? Հիսուս չքարկոծեց, բայց գիտեր Օրենքը՝ շնացողին քարկոծում էին։ Նա ողորմեց, չգնաց օրենքին, այլ գնաց խղճին։
Ուր ա Ձեր խիղճը? Ուր ? Ամեն անգամ չի, որ Տերը հին օրենքով էր շարժվում։ Հեչ նման չեք Ձեր Քրիստոսին….. Փարիսեցիներ, ովքեր Օրենքը գիտեին և պահում էին, բայց խիղճ չունեին ու հենց փարիսեցիներն էլ խաչեցին Տիրոջը, ըստ իրենց Օրենքի։ Գոնե բռնացրեցիք ինքներդ Ձեզ? Թե դեռ էլի թարախ կա կուտակված? Դե բաց թողեք թարախը քոմենթներում, բաաաաաց….
Խոսնակ Լրատվական