News Image

Եթե ժողովուրդը լինի կառավարության հետ, ոչ մի սպառնալիք չի լինի Իրանի համար․ Փեզեշքիան

Եթե ​​ժողովուրդը միասնական լինի կառավարության հետ, ապա ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին։

Այս մասին կառավարության նիստում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է SNN-ը։

Նրա խոսքով՝ Իրանը կհաղթահարի ցանկացած ճգնաժամ՝ շնորհիվ ազգային համերաշխության և միասնության։

«Կարևոր է պահպանել ազգային համերաշխությունը և ժողովրդի մասնակցությունը ստեղծված իրավիճակում։ Եթե ժողովուրդը մեզ հետ է, ապա ոչ մի խնդիր չի սպառնա երկրին։ Կարևոր է, որ բոլոր միջոցառումները ուղղված լինեն ազգային համերաշխության պահպանմանը», - ասել է նա։

 

Խոսնակ Լրատվական

Share