News Image

Թքած ունի, այդ պատճառով էլ երկրում էներգետիկ ճգնաժամ է․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով բերման ենթարկվելուց առաջ լրագրողների հետ զրույցում գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ինքը թքած ունի ՀԷՑ-ի վրա:

«Երբ Հայաստան գործուղված կալուգեցին հայտարարում է, թե թքած ունի մի ողջ պետությանը սնող էլեկտրական ցանցերի վրա, պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա:

Ամբողջ խնդիրն էլ հենց դա է, թքած ունի, այդ պատճառով էլ երկրում էներգետիկ ճգնաժամ է:

Քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ տիպի թքած ունի Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա:

Այո, ժամանակն է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու»,- գրել է նա:

 

Խոսնակ Լրատվական

Share