«Այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Այդ կառույցը հիմնված է հավատի, հարգանքի վրա: Արդյոք Կաթողիկոսին, կամ որևէ Սրբազանի հարցրել եք այնուամենայնիվ երեխա ունի, թե չունի: Գնում եք, հարցնում եք, «լապշա են կախում», ասում են՝ էդ հարցերը այն հարցերն են, որոնք չեն տրվում ու սկսում են կոսմոսից խոսալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իշխանություն-Եկեղեցի լարված հարաբերություններին:
Սիմոնյանն առաջարկեց լրագրողներին ինֆորմացիա հավաքել՝ արդյոք Կաթողիկոսը երեխա ունի, ասաց թող ներկայացնեն հանրությանը, իրեն պետք չէ, ինքը գիտի, որ ունի.«Պրոբլեմը կայանում է նրանում, որ իրենք ներշնչել են որոշ քաղաքացիների, որ Եկեղեցին իրենց «դուքյանն է», որ եկեղեցում իրենք կարող են անել՝ ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել»։
Հարցին, թե որքանով է այս հարցը հրատապ՝ նշեց.«Եթե գերակա հարց չի, ուրեմն կմնա և կմարի, բայց այդ հարցը չի մարելու: 2018-ից սկսած այդ պրոբլեմը մշտապես եղել է ու իշխանությունը 2018-ից սկած փորձել է դրան չանդրադառնալ, բայց այն ամեն ինչը, որ կատարվում է հիմա, առնվազն ՀՀ-ն պետք է ունենա նոր Կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշների համապատասխանող: Հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևէ բան չի անում, բոլորս հանդիսանում ենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ Կաթողիկոսին պետք է ընտրի հոգևոր դասը և ՔՊ վարչությունում չէ, որ վերջինս ընտրվելու է:
Խոսնակ Լրատվական