News Image

Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք ու դրան եղել է պատասխան. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը նկատի ունիմեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»,- խորհրդարանակն ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նշեց. «Արսեն Թորոսյանը մեզ հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։ Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնել մարդկանց անուններն ու վարքը։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»:

 

Խոսնակ Լրատվական

Share