News Image

Արդյոք Լևոն Քոչարյանի «ախռանիկներն» ու «պատասխանատու լրագրողները» կպահանջեն Քոչարյանից վայր դնել մադատը

Հայհոյանքի դատապարտումը Հայաստանում երկակի ստանդարտներով է։ Մի քանի շաբաթ առաջ Գյումրիում ընդդիմության «պատասխանատու լրատվամիջոցների» ներկայացուցիչները, ոչ աշխատանքային ժամին, բառի ուղիղ իմաստով մի քանի ժամ հետապնդում էին ՔՊ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և պոկ չէին գալիս նրանից։ Վերջնարդյունքում հասան նրան, որ Գաբրիելյանը հայհոյեց լրագրողներից մեկին։ Այդ միջադեպը միանգամից տիրաժավորվեց և սկսեց կայծակի արագությամբ տարածվել համացանցում և այն լրատվամիջոցներում, որոնք դեղին մամուլի համբավ ունեն։ Բնականաբար սկսվեց դատապարտումների շարանը, համացանցը ողողվեց ատելության խոսքով և ՔՊ պատգամավորի հասցեին ուղղված վիրավորանքներով։ Այդ միջադեպի հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը ներողություն խնդրեց հանրությունից և վայր դրեց պատգամավորական մանդատը։ Ինչը գովելի քայլ էր։

Երեկ համացանցի «հերոսը» մեկ այլ պատգամավոր էր։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության «ոսկե տղան»՝ Լևոն Քոչարյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ «Ոսկե տղան» Ազգային ժողովում չկարողացավ տիրապետել իր լեզվին և սկսեց նիստերի դահլիճում ուղիղ եթերով հայոհայնքներ հնչեցնել։ Այն նույն լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք սրբի դեմքով շաբաթներ առաջ քննադատում էին Վիլեն Գաբրիելյանին, այսօր որևէ ծպտուն չեն հանում Լևոն Քոչարյանի պահվածքի համար։ Նրանցից որևէ մեկը դեռ չի պահանջել, որպեսզի Լևոն Քոչարյանը վայր դնի մանդատը, ավելին՝ շատերը Քոչարյանի հայհոյանքը ներկայացնում են որպես հերոսություն։ Ի դեպ, այդ միջադեպը և Քոչարյանի հայհոյանքի պահը հերոսական կեցվածքով նկարում էին կին նախկին լրագրող պատգամավորները, որոնցից մեկն ի դեպ պատրաստվում է չորրորդ բնակարանը գնել և հավանաբար կգնի Քոչարյանի «հերոսությունը» փաստավավերագրելու համար։ Սա ի միջիայլոց։

Արդյո՞ք «ոսկե տղային» շրջանաձև պաշտպանության մեջ առած ընդդիմադիր պատգամավորները, որոնք «Հայաստան» խմբակցությունում աշխատում են որպես Լևոն Քոչարյանի «ախռանիկ», կհամարձակվեն դատապարտել կրտսեր Քոչարյանի պահվածքը։ Արդյո՞ք այն լրագրողները, որոնք անդադար պահանջում էին որպեսզի ՔՊ պատգամավորը վայր դնի մանդատը, նույն ջանասիրությամբ կպանաջեն, որպեսզի Քոչարյան Լևոնը վայր դնի մանդատը։ Բնականաբար՝ ոչ, չեն պահանջի, որովհետև հաջորդ օրը շատ դաժան պատասխան կստանան ավագ Քոչարյանից, կամ լավագույն դեպքում կփակվեն նրանց փողի հոսքերի փականները։

 

Խոսնակ Լրատվական

Share