ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արծվիկ Մինասյանի հայտարարություններին:
«Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից կրկնակի ստանդարտների մաստեր կլաս է անում, ասում է՝ անընդհատ մի՛ տվեք նախկին նախագահների անունները, մի՛ ասեք հանցագործ են, կոռուպցիոներ են, դրանով թուլացնում եք պետությունը:
Մի նախկին նախագահ կար, այս դեպքում կասեր՝ «յաաա, իրո՞ք»: Յոթ տարի շարունակ ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ամենաստոր լուտանքները կպցրել: Էդ ժամանակ չե՞ք մտածում պետությունը թուլացնելու մասին: Ընդ որում՝ կառավարության գործող ղեկավարի մասին է խոսքը, որը բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում»,- գրել է Հարությունյանը:
Խոսնակ Լրատվական