News Image

Հատվածային կուրությունը արբիտրին բնորոշ ատրիբուտ չի․ Վստահ եմ՝ Civilnet-ի խիստ անաչառ թիմը չի «ստուգելու» այդ մառազմը․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Civilnet-ի խիստ անաչառ, խիստ օբյեկտիվ, ոչ մի քաղաքական նախապատվություն չունեցող թիմը Հայաստանում զբաղվում է ֆակտ չեքինգով։

Մեր սիրելի անաչառ, օբյեկտիվ գործընկերների աչքով փաստորեն չի ընկել Հրապարակի տպած և 30+ լրատվականներով արտատպված այս ակնհայտ կեղծիքը, որ ֆակտ չեք անեն, բայց աչքներով ընկել է Civic.am-ի կողմից հրապարակված հարցումը։

Ժողովուրդ ջան, եթե ձեզ դնում եք արբիտրի տեղ, ուրեմն բարի եղեք ձեր քաղաքական նախասիրություններն ու մնացածը մի կողմ դրեք։

Թե չէ հատվածային կուրությունը արբիտրին բնորոշ ատրիբուտ չի։

Ի դեպ, ինձ հետ կապված Սիվիլնեթի լրագրողը չէր էլ հաճեցել հարցնել՝ արդյո՞ք Civic-ի հրապարակած հարցման տվյալները նույնական են մեր պատվիրած հարցման տվյալներին թե ո՞չ։

Բայց ինչու՞ հարցներ, եթե դա իրենց քաղաքական նարատիվին դեմ պիտի գնար, ու 30-ից ավելի նույնաբովանդակ, բայց քաղաքական մյուս ճամբարին հաճո հոդվածը չտեսնելու տված ֆակտ-չեքերները պիտի չգիտեմ ինչի դիմաց՝ պիտակ դնեին Civic-ի հրապարակմանը, որը ի դեպ, շատ նման է մեր պատվիրած հարցման տվյալներին։

Վստահ եմ՝ նույնիսկ այս գրառումը տեսնելուց հետո Civilnet-ի խիստ անաչառ թիմը չի «ստուգելու» այս մառազմը։

 

#ԱռողջությունՎարդանՕսկանյանին

 

Խոսնակ Լրատվական

Share