Նորմատիվ-իրավական բազաները և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար իրար բացառող բնույթ, և այստեղ հարցը քաղաքական հակումները չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը։
«Այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն քողարկելու և այս կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրենցից ներկայացնում են իրականության ժխտում և, հնարավոր է, որոշ չափով ապատեղեկատվություն, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ կայացնել»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանություններն են կրում բնակչությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները պարզաբանելու հիմնական պատասխանատվությունը, ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն։
Նա կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես, երբ կայացվում են երկրի համար ճակատագրական որոշումներ։ Զախարովան կարծում է, որ եթե «արևմտյան փորձն այդքան թանկ է Երևանի ներկայիս իշխանությունների համար, պետք է նայեն, անցկացնեն հասարակական կարծիքի հարցում, հանրաքվե»։
Խոսնակ Լրատվական