ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովից առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը պետք է ուղիղ բանակցություններ վարեն՝ նշելով, որ երկու կողմերը պետք է պատրաստ լինեն որոշակի զիջումների: Այս մասին հայտնում է Tagesschau-ն։
Քելլոգը հայտարարել է, որ Կրեմլի հայտարարությունները, թե Ուկրաինայի նախագահը լեգիտիմ չէ, չեն աշխատի: «Նրանք պետք է խոսեն։ Եվ երկու կողմերն էլ պետք է ինչ-որ բան զիջեն»,- ընդգծել է Քելլոգը:
Բացի դրանից, Քելլոգը հերքել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր ծրագրում է բանակցություններ վարել միայն Պուտինի հետ։ «Մենք գիտակցում ենք, որ երեք կողմերը պետք է խոսեն միմյանց հետ, հատկապես երկու հիմնական գործող անձինք՝ ռուսներն ու ուկրաինացիները, նրանք պետք է նստեն և խոսեն»,- պարզաբանել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Խոսնակ Լրատվական