News Image

Պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում՝ «դիվանին» նստած». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում շարունակում է անդրադառնալ իր՝ առանձնացրած մամուլի տեսությանը:

«Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ:

1) Էդգար Ղազարյանին դատարանը պարտավորեցրել է 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ինձ և ներողություն խնդրել, դրանից հետո նա իրեն թույլ է տվել վիրավորել դատավորին, ինչն անընդունելի եմ համարում: Կարծում եմ՝ նա կբողոքարկի այս վճիռը, բայց վերջում, միևնույն է, ներողություն կխնդրի և կվճարի օրենքով սահմանված գումարը: Մի խոսքով՝ երկու երնեկ՝ մեկ տեղ:

2) Իրեն լրագրող անվանող, իմ անունը շուրթերին արթնացող և քնողը հերթական վիրավորանքն է հնչեցրել իմ հասցեին, ինչի բերումով կրկին դատարանում պատասխանողի կարգավիճակ կստանա, սա արդեն երրորդ անգամ, իսկ արդյունքը, վստահ եմ, կլինի նույնը, ինչ առաջին դեպքում:

3) Մի շարք քաղաքացիներ, իրենց պաշտոնյաներ անվանելով, ինչ-որ հայտարարություն են տարածել՝ հերթական անգամ փորձելով իմ՝ նաև իրենց ասածը բոլոր մարդկանց վերագրել և հետո պաշտպանել՝ այդպես էլ չհասկանալով, որ նախ՝ ինձնից չէ, որ պետք էր կամ պետք է պաշտպանել, և պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում՝ «դիվանին» նստած»:

 

Խոսնակ Լրատվական

Share