ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարագիր ներկայացնող ընտանիքի երեխաների դպրոցական դասագրքերի վարձավճարները կվերադարձվեն: Այս գումարի հետվերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին, մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար։
Խոսնակ Լրատվական