News Image

Նախատեսվում է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հարթ չեն, բայց երկխոսությունը շարունակվում է, և մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, այս մասին ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ իր հայ գործընկերն ընդունել է հրավերը։

Միաժամանակ, նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու որոշմանը՝ համաձայնվելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքին՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին։

 

Խոսնակ Լրատվական

Share