News Image

WTA. Էլինա Ավանեսյանն առաջին անգամ 41-րդն է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան եւ կարիերայում առաջին անգամ 41-րդն է։

Առաջին տասնյակում են Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացի Կոկո Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին, չինացի Ցինվեն Չժենը, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, ամերիկացի Էմմա Նավարոն, չեխ Բարբորա Կրեյչիկովան եւ ռուսաստանցի Դարյա Կասատկինան։

 

Խոսնակ Լրատվական

Share