News Image

Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում խոշոր հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում են ABC News-ը և AP գործակալությունը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության բաժնի տվյալներին։ Տասնվեց մարդ մահացել է Իտոնում, ութը՝ Փալիսադեսում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է 16 մարդ։

Առնվազն 16 մարդ անհետ կորել է, հայտնում է AP-ն։ Ակնկալվում է, որ նրանց թիվը կավելանա։

Տեղական իշխանությունները նախազգուշացրել են, որ չեն կարող որոշել մահացածների վերջնական թիվը, քանի դեռ անվտանգ չէ ճանապարհորդել այն շրջաններ, որտեղ էլեկտրահաղորդման գծերի, գազի արտահոսքի և այլ վտանգներ կան:

Հունվարի 12-ի երեկոյան դրությամբ Փալիսադեսի հրդեհի միայն 11 տոկոսն է մեկուսացվել: Էտոնում հրդեհը 27 տոկոսով մեկուսացված է։

 

Խոսնակ Լրատվական

Share