Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Այս մասին 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։ Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունն ու մրցակցությունը բարձրացնելը»,- ասաց Պապոյանը։
Ըստ նրա՝ էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, խնդիրը մեկն է՝ մեր տնտեսությունն իր մրցունակությունը պետք է ավելացնի, արտադրողականությունը պետք է աճի, ու մենք հնարավորինս լավ ապրանքներ պետք է արտադրենք։
Խոսնակ Լրատվական