Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ համերաշխություն հայտնելով Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից տուժածներին, այդ թվում՝ Լոս Անջելեսում և ամբողջ նահանգում ապրող հայ համայնքին։ Այս մասին Հայաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ: Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում տուժածներին, ներառյալ՝ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքին: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսնակ Լրատվական