News Image

Սևան քաղաքի շենքերից մեկի բակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երեկ՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Վարդան Ս-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, 4-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

 

Խոսնակ Լրատվական

Share