Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը հայտնել է, թե եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Արցախի բռնի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։
Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։