Հունգարիան, հետևելով Թուրքիային, ԱՄՆ-ին խնդրել է չեղարկել «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները։
Հունգարիան նաև դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով, որ ԱՄՆ-ը բացառություն կատարի և չեղարկի «Գազպրոմբանկի» նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնությունից Եվրոպա գազի դիմաց վճարումներ կատարելիս։
Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն։
Ավելի վաղ Թուրքիան նմանատիպ խնդրանքով դիմել էր ԱՄՆ-ին։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ առանց պատժամիջոցների չեղարկման Անկարան չի կարողանա վճարել Ռուսաստանին, ինչը կարող է մեծ խնդիր դառնալ նրա համար։