Թուրքիայում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տեղեկություններով՝ տեղական ժամանակով ժամը 12:09-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Միջերկրական ծովում՝ Գազիփաշա շրջանից 58,86 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32,69 կմ խորության վրա։