News Image

Հայաստանը «ցնդաբանություն» համարող խմբակը չի կարող հայանպաստ որոշումներ կայացնել

ԱԺ ամբիոնը արենայի վերածելը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակ Արթուր Խաչատրյանի համար դարձել է օրակարգ։ «Պապա լայքս մամբո» պարելուց հետո, վերջինս որոշեց, որ ԱԺ նիստերի դահլիճը կարելի է թամաշայի վերածել՝ ամեն անգամ մի «պոնտ» անել։

ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ, Խաչատրյանը «հերոսի» կեցվածքով կանգնեց ամբիոնի մոտ, որ Քոչարյանի խմբակցության անունից հայտնի իրենց դիրքորոշումը՝ մեր երկիրը բնորոշելով որպես, ոչ ավել, ոչ պակաս, «իրական Հայաստան կոչված ցնդաբանություն»։

Ինչքան պետք է չսիրես հայրենիքդ, որ այն անվանես ցնդաբանություն։ Իսկ ո՞ր Հայաստանն էր ձեզ համար ընդունելի. այն Հայաստա՞նը, որի բյուջեն 50/50 բաժանվում էր, այն Հայաստա՞նը, որի բանակը պետք է յոլա գնար 80-ականների զենքերով։ Այն Հայաստա՞նը, որտեղ մանկատան որբ երեխաների փողերը յուրացնելուց հետո անպատիժ ման էին գալիս, դեռ մի բան էլ պաշտոններ ստանում։ Ընդ որում որբուկների բաժին փողը յուրացնելուց հետո այդ դաշնակ պաշտոնյան ուրացավ նաև իր կուսակցությունը՝ շահը գերադասելով գաղափարից։ Ի դեպ շատ-շատերին կարելի է գտնել այդ ալևոր կուսակցության շարքերում, ովքեր պաշտոնը գերադասեցին ու ուրացան զենքի վրա տված երդումը (Ռոլանդ Շառոյան, Ռազմիկ Դավոյան և այլն)։ Սկզբունքներից ով ուզում է թող խոսի, բայց դուք պիտի լռեք, քանի որ կանգնեցիք ձեր ընկերներին սպանած ոճրագործի կողքին, ով գլխատել, կեղեքել էր Հայաստանը։ Ձեզ համար միֆեր եք ստեղծել, հայրենասիրություն եք խաղում՝ վտանգելով մեր երկրի ապագան, ու գիտեք ինչո՞ւ, որովհետև, եթե հրաժարվեք այդ միֆերից՝ ձեր կուսակցությունը վերջապես կմեռնի։ Այո՜, դարեր առաջ մենք ունեցել ենք հզոր Հայաստան, և իրական Հայաստանում ձեր առաջնորդի ժամանակների թալանը հետ բերելով նաև դրվում են Հայաստանի ուժեղացման, անվտանգության հիմնաքարարերը։

Հայաստանի մասին անհարգալից վերաբերմունք ունեցող խմբակը չի կարող հայանպաստ որոշումներ կայացնել, այն կործանարար է բոլոր ժամանակների համար։

Share