News Image

Մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են․ ՀԱՊԿ քարտուղար

Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ քննարկումներին չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են»,- ասել է Տասմագամբետովը։

Նա շեշտել է, որ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ լիածավալ մասնակցության կազմակերպության աշխատանքում, առարկություններ կամ խոչընդոտներ ՀԱՊԿ անդամների կողմից չկան։

Share