News Image

Որևէ մեկի նկատմամբ ճնշում չի եղել. Կոնջորյանը՝ Աղազարյանի մասին

Եթե իշխանությունը որոշեր ճնշել Հովիկ Աղազարյանին, նա մանդատը կդներ, իշխանությունը չի ճնշել Հովիկ Աղազարյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Դուք կարող է մի ուրիշ կոնտեքստում լրիվ հակառակը ասեք, հիմա ասում եք ճնշել եք, մի ուրիշ կոնտեքստում կասեք՝ դե չկարողացաք նույնիսկ ճնշել մեկ հոգու. որտեղ ոնց պետք ա օգտագործում եք այդ հանգամանքը: Որևէ մեկի նկատմամբ ճնշում չի եղել»,- ասաց Կոնջորյանը:

Share