News Image

Վարորդներին կոչ եմ անում դադարեցնել գործադուլը, որի հետևում ակնհայտորեն ընդդիմադիր ուժերն են․ Սոնա Ղազարյան

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Երևանում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլին, հայտարարելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրմամբ կարողացել են ապահովել ստվերի դեմ պայքարը։

«Կոչ եմ անում համագործակցել ավելի բարեկարգ, ավելի կանաչ, մաքուր և ավելի ժամանակակից Երևան ունենալու մեր ծրագրին մաս դառնալուն և դադարեցնել այն ցույցերը, որոնց հետևում ակնհայտորեն ընդդիմադիր ուժերն են», - ասաց նա։

Share