News Image

Լիբանանն ու Իսրայելը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ

Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական ​​շիական շարժումը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է, որ « ինքնապաշտպանության նպատակով կանխարգելիչ հարված է հասցրել» Իսրայելի բանակի դիրքերին։ «Հըզբոլլահը» պնդում է, որ Իսրայելը խախտում է հրադադարը՝ օդային հարվածներ հասցնելով և հրթիռակոծելով Լիբանանը։

Ըստ իսրայելական զինվորականների՝ երկու հրթիռ է արձակել «Հըզբոլլահը», սակայն զոհեր չկան։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ հարվածին «ուժեղ պատասխան» կլինի։

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտնել էին, որ իսրայելական զորքերը գնդակոծել են մի քանի բնակավայրեր, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։

Share