Թուրքիան ներկայումս կապի մեջ չէ սիրիական իշխանությունների հետ, իսկ իրանական և ռուսական կողմերը նրան չեն փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի որևէ հաղորդագրություն՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ցանկության մասին։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նա նշում է, որ պնդումները, թե Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին «սիրիական հետախուզության պատվիրակությունը ժամանել է Թուրքիա, իրականությանը չեն համապատասխանում, և դեռ որակյալ շփումներ չկան»։
Hürriyet-ը նաև հայտնում է, որ ավելի վաղ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պահանջել է շտապ վերսկսել Աստանայի ձևաչափը», նույն պահանջով է հանդես եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, որը նախօրեին այցելել էր Անկարա։