Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հրաժարական է տվել։
Դեսպանն այս քայլը պատճառաբանել է առողջական խնդիրներով։
«Խորը ափսոսանքով հայտնում եմ դիվանագիտական ծառայությունից իմ հրաժարականի մասին։ Առողջական մտահոգությունները, որոնք ես նշեցի 2023 թվականին ԱՄՆ Սենատի առջև իմ ցուցմունքներում, շարունակում են մտահոգել ինձ․․․Թեստի վերջին արդյունքները ցույց են տվել, որ անհրաժեշտ է վերադառնալ տուն և ամբողջությամբ կենտրոնանալ առողջության վրա», - ասվում է Մարկ Լիբիի հայտարարության մեջ: