News Image

Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ «հայրենափրկիչ» նախկինների մասին. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

Պետության վերադարձվում է թալանածը։

Նախկին իշխանությունների կողմից 2009 թվականին վաճառված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը։ Ընդամենը 60մլն դրամով վաճառել էին հատուկ նշանակության հեկտարներով տարածք, շենք-շինություններ։

 Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ «հայրենափրկիչ» նախկինների մասին։ Բանակը սարքել էին թալանի միջոց՝ կանսերվի կոկոշներով դիրքեր էին կահավորում, իսկ զորամասերը՝ վաճառում ու զուգահեռ քարոզում, որ կհասնեն Բաքու չայ խմելու։

ՀԳ․ Ու դեռ համարձակվում են մեղադրել ներկայիս կառավարությանը բանակը կազմաքանդելու համար։

Share